10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՀՀ իշխանությունները մտածում են ադրբեջանցիների հետ բարեկամության մասին, իսկ նրանք՝ հայերին գլխատելու. Տեսանյութ

Թուրքական TV-ն հարցում է անցկացրել փողոցում, որին մասնակցել է նաև ադրբեջանուհի: Ստորև ներկայացում ենք հարցումից մեկ հատված՝

– Եթե իմանայիք, որ կարող եք անել մի բան, որի համար պատասխան չեք տա, ի՞նչ կանեիք:

– Կգլխատեի 20 հայի։

Նշենք, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների որոշ ներկայացուցիչներ վերջին 3 տարիների ընթացքում միակողմանի կերպով ադրբեջանիցների հետ խաղաղասիրություն և բարեկամություն են քարոզում։

Ավելին, իշխող «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը երկար տարիներ է հպարտորեն պատմում է, որ ադրբեջանցի ընկեր ունի, ում հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է։

Բացի այդ, ռազմական գործողությունների դադարեցումից հետո, խորհրդարանի պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Ադրբեջանում լավ են վերաբերվում հայ գերիներին:

Եվ այդ հայտարարությունն արվել է այն օրերին, երբ ադրբեջանական սոցցանցերում ակտիվորեն տարածվում էին գլխատված հայ զինվորների լուսանկարներն ու տեսանյութերը…

Տեսանյութը՝ բաց աղբյուրներից

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ