23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաշինյան-Ծառուկյան ստվերային պայմանավորվածություն․ Իրավունք

Գնալով ավելի են խորանում  այն լուրերը, որ ստվերային  պայմանավորվածություններ կան Ծառուկյանի ու Փաշինյանի միջեւ: Դրանք վերաբերում են խորհրդարանի ապագա  ընտրություններին, ընդ որում, խոսվում է, որ Նիկոլը երաշխավորել է ԲՀԿ-ի լուրջ ներկայությունը ապագա ԱԺ-ում, եթե նա մնա վարչապետի պաշտոնում ու կազմակերպի այդ ընտրությունները: Նիկոլի միակ պահանջը եղել է այն, որ ԲՀԿ-ի ցուցակում չլինեն Գեւորգ Պետրոսյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, որոնք  անձնական վիրավորանքներ են հասցրել Նիկոլին: Խոսվում է նաեւ, որ ԲՀԿ ապագա ցուցակում  հաստատ մնալու են Շաքեն եւ Իվետան, իսկ մնացածը դուրս են թողնվելու, քանի որ ձեն-ծպտուն չեն հանում, իսկ Ծառուկյանին պետք են խոսացող ու պայքարող պատգամավորներ: Ըստ  նույն լուրերի`  շուտով բացվելու է նաեւ Ծառուկյանի  կազինոն, իսկ ցեմենտի հարցը, որը չէր լուծվում երկու տարի, արդեն իսկ լուծված է Ծառուկյանի համար լավագույն տարբերակով: Նշվում է նաեւ, որ ԲՀԿ-ի պասիվությունը  վերջին շրջանում պայմանավորված է հենց վերոհիշյալ ստվերային պայմանավորվածություններով:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ