Այսօր չի վճարվել ՄՈԲ ռեսուրսի մոտավորապես 3-4 տոկոսը. ՊՆ նախարարը նշեց պատճառները
Այսօր չի վճարվել ՄՈԲ ռեսուրսի մոտավորապես 3-4 տոկոսը միայն: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, կառավարության հետ հարցու պատասխանի ժամանակ նշեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, չվճարման պատճառն այն է, որ նրանք չեն ներկայացրել անձնական տվյալները, եւ երկրորդը նրանք են, որոնք դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ եւ զորամաս չի հասել:
«Այդ գործընթացը հիմա գնում է, համարում ենք, որ մինչեւ մարտի 1-ըայդ հաշվառման խնդիրները կլուծենք եւ կվճարենք: Երկրթրդ պրոբլեմատիկ հարցը այն մարդկանց մասին է, որ կամավոր գնացել են, զորամասում չի գրանցվել, եւ որպեսզի մենք այդ վճարումներն իրականացնենք, մենք պահանջում ենք, որ այն զորամասում, որտեղ իրենց մասնակցել են, ներկայացնեն տվյալներ: Հենց դա ստանում ենք վճարում ենք»,-ասաց նախարարը:
Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նաեւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից վճարումներ ստացողներին: Նրա խոսքով, կառավարությունը որոշել է յուրաքանչյուր վիրովորվածի, որը չունի հաշմանդամության 2-րդ եւ 3-րդ կարգ, վճարել 500-հազարական դրամ: