27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի բլեֆը չաշխատեց, դավաճանության 2-րդ մասն է սկսվել. Էդուարդ Շարմազանով

Նիկոլն Արցախը դիտարկել է որպես բեռ և այսօր գնում է հերթական քայլին, ըստ որի, հայաստանցի նորակոչիկներն այլևս չեն ծառայի Արցախում։ Ես չեմ բացառում, որ սա շատ մարդկանց մոտ դրական սպասումներ առաջացնի, և վաղը-մյուս օրը իշխանությունն ասի՝ տեսաք՝ ինչ արեցի, էլ ձեր երեխաները չեն գնա Ղարաբաղ ու չեն կոտորվի: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մի քիչ էլ անցնի այս իշխանության մտածելակերպով կարող է պարզվի, որ Հայաստանում այլևս զինված ուժեր պետք է չլինեն։ Մենք այսօր պետություն չունենք․ այն պետությունը, որը չի կարողանում իր սահմանների անվտանգությունն ապահովել, հոժարակամ հրաժարվում է իր հայրենիքը պաշտպանելուց, այդ պետությունը գոյություն չունի»,- նշել է Շարմազանովը:
 
 Խոսելով իշխանության առաջ քաշած և հետո դրանից հրաժարված արտահերթ ընտրությունների գաղափարից՝ բանախոսը նշել է, որ դա բլեֆ էր, որով Նիկոլը երկու հարց էր ուզում լուծել, ընդդիմության մեջ ճեղքեր առաջացնել, երկրորդը՝ ժամանակ շահեր իր իշխանությունը մի քիչ էլ երկարաձգելու համար:

Քննարկվել են նաև թեմային վերաբերող այլ հարցեր ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

24news.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ