Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու /լրացված/
Բաքուն Հայաստանին է փոխանցել 5 ռազմագերու: Տեղեկությունը հաստատել է Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանը: Նրանք ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ շուտով կժամանեն Երևան:
Գերիների հարազատները հավաքվել են Էրեբունի օդանավակայանի տարածքում, սպասում են իրենց զավակների ժամանմանը: Օդանավակայանի տարածքն այս պահին մարդաշատ է, քանի որ վերադարձող գերիների անունները նախապես չի հրապարակվել:
Հրապարակված ցանկի համաձայն՝ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել հետևյալ անձիք.
1. Գալոյան Սամվել Թաթուլի
2. Գալստյան Արայիկ Հրաչյայի
3. Իսրայիլյան Հովհաննես Գևորգի
4. Մանուկյան Կարեն Արայիկի
5. Մովսեսյան Վահրամ Արայիկի