03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ջոնաթան Լաքոտի հետ

Փետրվարի 8-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին։
Ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում եւ Արցախում ստեղծված իրավիճակին, Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին ինչպես նաեւ տնտեսական, սոցիալական եւ հումանիտար բնույթի մի շարք հարցերի։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ