23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հանրության լայն շրջանակները»՝ Աբաջյանի կեղծ պապիկը, կեղծ Աշոտի կեղծ տատիկը․․․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հանդիպելով «հարազատ ժողովրդի», այն է՝ Աբաջյանի կեղծ պապիկի, կեղծ Աշոտի կեղծ տատիկի, Ցեղասպանության հուշարձան այցելած կեղծ պապիկի, «ոտքերդ պաչեմ» կեղծ տատիկի, «մեզ մենակ չթողնես» կեղծ կնոջ, «Արմնյուզը փակի» կեղծ տղամարդու, այսինքն «հանրության լայն շրջանակների հետ», վարչապետ-բռնապետիկը իր լրջագույն դիտարկումները ներկայացրեց, առաջադեմ, ինքնուրույն, ազատամիտ, ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող «Իմ Քայլը» խմբակցության անդամներին։

Իսկ «հանրության լայն զանգվածները» մերժում են արտահերթ ընտրություններն ու ողջունում պատերազմում պարտությունը և Արցախի հանձնումը։ Քննարկումն անցավ բուռն, բայց կառուցողական մթնոլորտում։ Ի վերջո, նույնիսկ ամենաարմատական ժողովրդավար իմքայլականները տեղի տվեցին սիրելի առաջնորդի փաստարկներին և միաձայն քվեարկեցին հօգուտ նրա կողմից առաջարկված քայլերին»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ