03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Հուսով եմ, որ մի օր Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի տարածք. դեսպան

Ընտրությունների արդյունքում, կարելի է ասել, որ Ուկրաինայի ժողովուրդն իր ընտրությունը կայացրել է ԵՄ օգտին: Այս մասին այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրություններին, ասել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Նա նշել է, որ ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև միջազգային հանրության շրջանում:

՛՛Առաջին հերթին ընտրություններին արձագանքել են Եվրախորհուրդը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը: Ընտրությունների արդյունքում, կարելի է ասել, որ Ուկրաինայի ժողովուրդն իր ընտրությունը կայացրել է ԵՄ օգտին: Այդ ընտրությունների արդյունքն ընդունել են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ, այնպիսին՝ ինչպիսին ԵԱՀԿ-ն է՛՛»,- ասել է դեսպանը:

Նա նշել է նաեւ, որ ընտրություններն ամբողջ Ուկրաինայում չեն ընթացել, առաջին հերթին՝ Ղրիմում դրանք չեն ընթացել:

՛՛Հնարավոր է, որ դրանք անցկացվեն նաև Ուկրաինայի մյուս շրջաններում: Ուկրաինան ոչինչ չի պատրաստվում վճարել ոչ մեկին: Ուկրաինան ամեն ինչ կանի իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար՛՛,– ասել է Իվան Կուխտան:

Անդրադառնալով այն հարցին, թե հավատում է արդյոք, որ Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի տարածք, դեսպանն ասել է, որ ինքն Աստծուն է հավատում:

՛՛Հուսով եմ, որ մի օր Ղրիմը կվերադառնա Ուկրաինայի տարածք՛՛,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ