05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Մանվել Բադեյան

”Ցանկացած հանդիպում երկու երկրների ղեկավարների մեջ նշանակում է, որ դեռևս հնարավորությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման` հնարավոր է: Անուղակի ձևով հնարավոր է դատողություններ անել, դա այն է, որ ինտեսնսիվացել են հանդիպումները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը:

Որպես հիմնավոր նկատառում նա մատնանշեց   նախորդ հանդիպումները.” Սա խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը, Մինսկի հանձնախումբը ակտիվացրել է իր  աշխատանքները: Մինսկի խումբը մասնագիտացել է և  պրոբլեմը ուսումնասիրել է ամբողջությամբ և դա նշանակում է, որ խնդրի լուծման տարբերակներում Ադրբեջանի համար դա այնքան էլ ցանկալի պահեր չեն առաջ քաշվում”,-նշեց Բադեյանը:

Ըստ պատգամավորի ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմին պարտադրվել է որոշ բաներ.”Սակայն կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է: Ես չեմ կարծում, որ մոտ ապագայում կողմերը գան համապարփակ եզրակացության”:

”Մենք չենք կարող հանդուրժել և որևէ պարագայում Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Պրոցեսը իմ կարծիքով դեռևս շատ երկար կտևի, կարևոր է միայն, որ այն պատերազմի չվերածվի հավելեց Մանվել Բադեյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ