15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Դիմելու են նախարարին ու սպասեն

“Մայրության արձակուրդի արդարացի փոխհատուցում” քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Նամակով նրանք կառավարությանը առաջարկում են սոցիալական բյուջեի ծախսարդյունավետության ապահովման համար մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք որեւէ կերպ անդրադարձ չեն ունենա Հայաստանի աշխատող բարեխիղճ քաղաքացիների վրա: 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության անդամ Տաթեւիկ Դավթյանը:

Նախաձեռնության անդամ Անուշ Բաբայանի խոսքով, ոչ մեկը չի կարող  որեւէ առաջարկ ներկայացնել նախարարությանը, քանի որ  սոցվճարներ, նպաստներ որոշելու համար կան հատուկ սահմանումներ, մոդելներ, հաշվարկներ անելու համար հատուկ ուսումնասիրություններ են արվում, ինչը կարող են անել միայն մասնագետները: 

Տ. Դավթյանի կարծիքով էլ,  կառավարության հիմնավորումները, թե սոցիալական բյուջեի ծախսարդյունավետության հետ խնդիր են տեսնում, գումարը նպատակին չի ծառայում, հասկանում են, իրենք էլ մտահոգ են, շահագրգիռ են, որ բյուջեի գումարը արդյունավետ, նպատակային ծախսվի. “Բայց անընդունելի է բյուջեի ծախսարդյունավետությունն ապահովել՝ ոտնահարելով քաղաքացիների, մայրերի իրավունքները”: 

Այդ փաթեթում անընդունելի է երկու դրույթ՝ կնոջ փոխհատուցման համար առավելագույն գումարային շեմի սահմանումը եւ ստաժի հետ կապված փոխհատուցման դրույթը, որոնք չափազանց խնդրահարույց են: 

“Այդ դրույթների կիրառմամբ՝ կոտնահարվեն աշխատող կնոջ իրավունքները”,- ասաց տիկին Դավթյանը՝ մեկ անգամ եւս հիշեցնելով, որ  իրենք դեմ չեն  չաշխատող մայրերին գումար տալուն, այլ դեմ են, որ դա արվի աշխատողների հաշվին:

Ըստ նախաձեռնության անդամների, հարցը կվիճարկեն նաեւ Սահմանադրական դատարանում, սակայն դեռ սպասում են նախարարության պատասխանին: Ի դեպ, մինչ այդ պատասխանը հրապարակային ակցիաներ եւս չեն արվելու:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ