28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հեշտ է գործիքներով խոսելը. Գևորգ Դաբաղյան

Հոկտեմբերի 12-19-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսբոնում առաջին անգամ անցկացվեց հայ մշակույթի շաբաթ: Մշակութային բազմաբովանդակ շաբաթը սկսվեց Հայաստանը ներկայացնող ”Շողակաթ” անսամբլը:

Շաբաթը կազմակերպված էր Գյուլբենկյան հիմնադրամի կողմից: Առաջին անգամ կազմակերպվել էր շաբաթ հայ և պորտուգալացի հանդիսատեսի համար: Առաջին անգամ հնարավոր եղավ աշխարհին ներկայացնել մեր ավանդական և դասական երաժշտությունը:Այդ մասին այսօր ”Հայելի” մամուլի ակումբում մանրամասներ պատմեցին ”Շողակն” անսամբլի երաժիշտները:

”Իրենք ուղղակի ապշած էին, քանի որ շատերը վաղուց են տեղափոխվել Եվրոպա: Մենք ամեն բան շատ գունեղ ենք ներկայացնում, որովհետև արդեն բավականին երկար տարիներ ենք այս մշակույթով զբաղվում”,- նշեց ”Շողակն” անսամբլի մենակատար Հասմիկ Հարությունյանը:

”Ես աշխարհի շատ մեծ և կատարյալ դահլիճներում եմ ելույթ ունեցել, բայց Գյուլբենկյանի այս դահլիճը ուրիշ էր: Ես ”Շողակն”-ի հետ բավականին երկար ժամանակ չէի ելույթ ունեցել և շատ կարոտել էի, մեր ընկերությանը, մեր երաժշտությանը: Դժվարանում եմ շատ բան ասել` մենք հիմնականում կարողանում ենք խոսել մեր գործիքներով”,-նշեց հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:

Անսամբլի գեղարվեստական ղեկավար Ալեքսան Հարությունյանը նկատեց , ու սփյուռքում հայապահպանության խնդիր կա: Նրա փոխանցմամբ այնտեղ բնակվող հայերը հայ երգի կամ առհասարակ հայ արվեստի կարոտ են:

Հասմիկ Հարությունյանը պատմեց նաև շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների մասին: Նա նշեց, որ ցուցադրվել են նաև Գալուստ Գյուլբենկյանի անձնական արխիվի նմուշները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ