23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ժողովրդի» կառավարությունն այլևս միակարծիք չէ

Իշխանափոխությունից հետո Փաշինյանի կառավարության առաջին որոշումներից մեկը պարտադիր կուտակայինի ընդունումն էր: Այն նույն կուտակայինը, որի դեմ պայքարին ընդդիմադիր Փաշինյանը խոստանում էր նվիրել իր ամբողջ կյանքը, առաջին իսկ որոշմամբ ընդունեց այն: Ավելին, այդ ժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը դեմ արտահայտվեց նախագծին` նշելով, որ իր քաղաքական թիմը` ՀՅԴ-ն, սկզբունքորեն դեմ է պարտադիր բաղադրիչին, և ինքը սկզբունքորեն չի կարող կողմ լինել նախագծին։

Վարչապետ Փաշինյանին զայրացրեց նախարարի այս դիրքորոշումը։ Նա ասաց, որ իր կառավարությունում ոչ ոք չպետք է դեմ քվեարկի ընդունվող որոշումներին։ Փաշինյանը Արծվիկ Մինասյանին զգուշացրեց, որ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է»։ Ասել է, թե ժողովդրի կառավարությունը պետք է միակարծիք լինի: Սոցապնախարար Մանե Թանդիլյանն էլ էր դեմ, բայց ստիպված կողմ քվեարկեց, հետո հրաժարական տվեց, հրաժարականը չընդունվեց ու շարունակեց հբնազանդ աշխատել։

«Ժողովրդի» կառավարությունը այս դեպքից շուրջ 3 տարի հետո, վերջերս երեք դեմ ձայնով ընդունեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը դեմ քվեարկեցին նախագծին:

Նիկոլ Փաշինյանն էլ առանց ավելորդ էմոցիաների և ջղաձգումների ասաց, որ այս հարցի շուրջ բուռն քննարկում, բանավեճ է եղել, և այդ հարցով կառավարությունում չկա միասնական կարծիք և որոշվել է բաց քվեարկությամբ հարցին լուծում տալ:

Դժար էր, իհակրե, ակնկալել, որ բոլոր հարցերում կարծիքը փոխող Փաշինյանը այս հարցում սկզբունքային գտնվեր: Կուտակայինը, ըստ էության Փաշինյանի ստերից առաջինն էր, գուցե նաև դրանով էր պայմանավորված նրա բուռն արձագանքը, բացի այդ կապիտուլյացիայից հետո իշխանությունն նեղն է ընկել կադրերի հարցում, մեծ դժվարությամբ է գտնում մարդկանց, որոնք կհամաձայնեն աշխատել դավաճանի պիտակը կրող իշխանության հետ: Եղածներին էլ պետք է պահել: Այնպես որ, «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքն արդեն չի գործում, կարևորը մեծամասնությունը չկորցնելն է, իսկ ժողովդրի կառավարությունը, ինչպես նաև ժողովուրդը, միակարծիք չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ