05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Երիտասարդ հանրապետականները ձեռք են բերում քաղաքագիտական նոր գիտելիքներ

ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ <<Կուսակցություններ և գաղափարախոսություններ>> խորագիրը կրող դասընթացը: Միջոցառման կազմակերպիչները ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական և քաղաքական հանձնաժողովներն էին:

Սեմինարին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կառույցների շուրջ 40 անդամ:

Դասընթացի թեմաները բազմազան էին: Երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու  գաղափարախոսությունների տեսակներին և կուսակցական համակարգերին, քաղաքական հոսանքներին և կուսակցությունների օրենսդրական կարգավորմանը: Նրանք մանրամասն ուսումնասիրեցին կուսակցությունների զարգացման պատմությունն ու  հայ ազգային կուսակցությունների գաղափարախոսությունները:

Զեկույցներներով հանդես եկան քաղաքական հանձնաժողովի նախագահ Սմբատ Ղահրամանյանն ու գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Եվա Գրիգորյանը, ովքեր  հույս հայտնեցին, որ այսօրինակ միջոցառումները կլինեն շարունակական:

Միջոցառման ավարտին ՀՀԿ ԵԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության նախագահ Միքայել Սահակյանը նշեց, որ նմանատիպ սեմինար-դասընթացները էլ ավելի կպատրաստեն կրտսեր կուսակիցներին և հնարավորություն կտան վերջիններիս ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ քաղաքական գործընթացներում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ