06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Թաղումից 3 ամիս հետո պարզվել է՝ զոհվածի հարազատներին սխալ դի են տվել․Հրապարակ

«Հարազատներին պատերազմում կորցրած մարդիկ ոչ միայն ծանր հարված են ստացել և սգի մեջ են, այլև հայտնվում են ահասարսուռ պատմությունների մեջ։

Զոհված զինծառայողի ծնողներին իրենց որդու փոխարեն ուրիշ զինծառայողի դի են տվել, նրանք հուղարկավորել են իրենց հարազատին, հետո պարզվել է, որ դիակների փնտրտուքով զբաղվող անձինք շփոթել են։ 

Դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում։ Պատերազմում զոհված զինծառայողի ծնողները նոյեմբերին հուղարկավորել են իրենց որդու դին, սակայն 3 օր առաջ զանգ են ստացել, և իրենց ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ այլ անձի են հուղարկավորել, գերեզմանում իրենց որդին չէ, պետք է արտաշիրմում անել և դիակը հանձնել տիրոջը։

Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք Բազմաղբյուր համայնքի ղեկավար Խոսրով Հարությունյանի հետ, նա հաստատեց տեղեկությունը․

«Առանց ԴՆԹ անալիզի են բերել դիակը, նկարը տեսել են, շատ նման են իրար եղել, հիմա հարազատները իրենց որդու դիակն են փնտրում, հաստատ սխալ դիակ են բերել։ Ծնողներն էլ խոսել են դիակի տիրոջ հետ, հասկացել են միմյանց, հիմա պետք է իրենց որդու դիակը գտնեն, որպեսզի բերեն, արտաշիրիմում անեն»,- ասաց համայնքապետը»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ