25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն հեղափոխությունից հետո եկել է ազգին խոնարհեցնողը

Մենք մեծ սխալներ թույլ տվեցինք, որ հասանք այս օրին: Եթե մեզանից ամեն մեկի մեջ գոնե մի բան չփոխվի, ու սպասենք թէ պիտի գա ազգային փրկիչը, ապա դա քիչ հավանական է, թէև ամեն հեղափոխությունից հետո եկել է ազգին խոնարհեցնողը: Անգլիական քաղաքացիական պատերազմից հետո դա Կրոմվելն էր: Ֆրանսիական հեղափոխությունից հետո դա Նապոլեոլնն էր: Իսկ Ռուսական հեղափոխությունից հետո ազգին խոնարհեցնողը Ստալինն էր: Ես չգիտեմ մեր ազգին խոնարհեցնողը սա է՞ թէ դեռ պիտի գա: Բայց գիտեմ 2 բան: Դա ժողովրդին դուր չի գա, և ժողովուրդը պիտի փոխվի:

Եթե իր կամքով չարեց, ապա ցավերի միջով (ինչպես պատմության մեջ վերոհիշյալ մի քանի օրինակներից): Հիմա հարց լուրջ քննարկման համար: Ի՞նչ է փոխվել ձեր մեջ դեպի լավը, դեպի բարին, դեպի Քրիստոնեականը՝ Սեպտերմբերի 27ից կամ Նոյեմբերի 9ից հետո: Մի գուցե մարդիկ կարդան, իրենք էլ ուզենան փոխվեն: Սկսեմ ինձանից:

Այդ օրերից հետո հասկանալով ապաշխարության անհրաժեշտությունը, ես ավելի շատ գրում եմ ապաշխարության մասին, փոխվելու մասին, քանի թէ սին հույս տալ առանց ապաշխարության: Առաջ շատ եմ գրել հույսի և օրհնության մասին, բայց դա հնարավոր է մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դնի ու նրանք չուզենան ոչինչ անել առանց ապաշխարության (իրական փոխվելու ցանկության): Իսկ ձեր մեջ ինչ է փոխվել, դեպի բարին:

Արմեն Հարեյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ