24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արամ Գաբրելյանովը պատմել է պատերազմի օրերին իր օգնականի և Արծրուն Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները

Ռուսաստանաբնակ հայ լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում արված գրառմամբ անդրադարձել է Ղարաբաղյան վերջին պատերազմին:

Գաբրելյանովը մասնավորապես գրել է.

«Արծրունի մասին.

Կապիտուլյացիայից 2 շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն ինձ ասել է, որ տղաները առյուծների պես են կռվում, բայց, ըստ նրա ընկալման, խնդիրներ են առաջացել պաշտպանության և թիկունքի կազմակերպման ոլորտում: Բանակի ղեկավարությունն իրականում չի հասկանում իրավիճակն առաջնագծում: Ես խնդրեցի իմ ընկերոջը, News Media-ում իմ նախկին տեղակալ և Ռոստովի մի քանի լրատվամիջոցների սեփականատեր Սամվել Նալբանդյանին շտապ մեկնել Երևան և հանդիպել Արծրուն Հովհաննիսյանի հետ: Խնդիրն իրավիճակը ճիշտ հասկանալը և ինձ պատմելն էր:  Հետո  արդեն կարելի էր մտածել, թե ինչպես վերաձևակերպել տեղեկատվական քաղաքականությունը և հասկանալ, թե ինչ անել հետո: Նույն օրը 2 աշխատակիցների հետ Սամվելը մեկնել է Երևան: Երկու օր անց նա պատմել է, թե ինչպես է ավարտվել Արծրունի հետ երկժամյա զրույցը: Ահա ճշգրիտ կարճ վերապատմումը:

1)       Անհանգստանալու պատճառ չկա: Փաշինյանը փայլուն ղեկավարում է գլխավոր շտաբը: Նա միայն դրանով է զբաղված:

2)      Մենք հաղթում ենք, դրանում կասկած չկա:

3)       Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի Պաշտպանության բանակի շտաբը և ամեն ինչ զեկուցում է Նիկոլին: Նա վստահ է, որ մենք հաղթում ենք:

4)      Այն ամենը, ինչ անհրաժեշտ է բանակին, կա: Այն ապահովված է, զենքի և սննդի պակաս չկա:

5)      Ներգրավված են բանակի բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են, անձնակազմի պակաս չկա:

6)      Ջալալը չի պահպանել անվտանգության միջոցառումները, այդ իսպ պատճառով կրակի տակ է հայտնվել:

7)      Կամավորների կարիք առանձնապես չկա, բայց քանի որ մարդիկ ցանկանում են օգնել, մենք Սյունիքում ստեղծել ենք հավաքագրման կետեր: Շուտով կհաղթենք, և բոլորին տուն կուղարկենք:

Արծրո՛ւն, շա՛ն որդի, ասա որ այդպես չի եղել: Ասա՛ մարդկանց, որ դու չես ստել և չես լիզել Փաշինյաններին: Եվ ասա, տակա՛նք, որ առաջին հանդիպումից երեք օր անց չես կարողացել հանդիպել Սամվելի հետ և քննարկել թշնամու հետ տեղեկատվական պատերազմի ծրագիրը, որովհետև պատերազմի ժամանակ մեկնել էիր ԱՄՆ: Թե՞ դու այդ հարցում էլ ես ստել և չես մեկնել, այլ պարզապես թաքնվել ես»: 

 

Աննա Հակոբյանը վերահսկում է ԼՂ ՊԲ շտաբը և ամեն ինչ զեկուցում Նիկոլին. Արամ Գաբրելյանովը պատմել է պատերազմի օրերին իր օգնականի և Արծրուն Հովհաննիսյանի հանդիպման մանրամասները

 

 

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ