Ապագա ընդդիմությունը «հեռատեսորեն» իրեն հապճեպ զրկում է անգամ իրավաչափ լծակներից. Գևորգ Դանիելյան
Ողջունում եմ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը վերանայելու նախաձեռնությունը. այդպիսի օրենքներ թող շատ ընդունեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրանք շատ մոտ ապագայում պետք կգան՝ ապազգային նկրտումները ( և ոչ միայն) արմատախիլ անելու անչափ բարդ առաքելության տեսանկյունից:
Իսկ ի՞նչ է եղել,՝ ա) ապագա ընդդիմությունը «հեռատեսորեն» իրեն հապճեպ զրկում է անգամ իրավաչափ լծակներից և արդեն հետագայում չի ունենա որևէ բարոյական իրավունք թիրախավորելու իրենց ծնած «զավակին», բ) միջազգային կառույցները պարտավորված կլինեն լռություն պահպանելու, ինչպես հենց այս փուլում են պահպանում և ոչինչ չեն նկատում՝ «так держать», գ) լրատվության միջոցների «հայտնի» մասը ոչ միայն անհանգստացած չէ, այլև ցնծության մեջ է, դ) դե իսկ հանրությունը ոչ էլ փորձում է խորանալ, քանզի դա իր համոզմամբ՝ «իրեն չի վերաբերում» ….
Հ.Գ. Մի խոսքով՝ մի խանգարեք, թողեք աշխատեն …