23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վիրավոր, արյունաքամվող Արցախին ինչու՞ են զրկում իրենց որդիների պաշտպանությունից

ՋԱԼԱԼ, ՄԻ ԳԱ․․․

Ջալալին նոր պաշտոն տալու առթիվ ուրախանալուց առաջ փորձեք մտածել՝ ինչու՞ են նրան բերում Հայաստան։ Վիրավոր, արյունաքամվող Արցախին ինչու՞ են զրկում իրենց որդիների պաշտպանությունից։ Գիտե՞ք՝ կա ֆիզիկական ոչնչացում, որն ավելի տանելի է ու բարոյական ոչնչացում, որը հերոսի համար մահ է։ Հերոսի մեքենայի պայթյունի շուրջ ծավալված հրապարակումներից հետո մի պարզ քայլ էր պետք՝ «ջրերը պարզել»։

Խորհրդավորության շղարշի տակ, երբ մի երկու օր առաջ էլ հրապարակման հանդիպեցի, որ Ջալալը խոսելիք ունի՝ պարզ ենթատեքստով՝ կապված մեքենայի առեղծվածի շուրջ ու այսօր ափալ- թափալ նրա նշանակումը Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, այս իշխանության գործելակերպը տեսնելուց հետո մի բան է մնում ենթադրել՝ Ջալալին լռեցնու՞մ են։

Այս իշխանությունում պաշտոն տալը մի բան է ենթադրում՝ թակարդ, որից դուրս գալ չես կարող։ Թակարդից դուրս պրծնել ցանկացող պաշտոնյայի վրա» գործ են բացում», սարդոստայինի թելերով խճճում, վարկաբեկում նրան։ Կարո՞ղ եք ցույց տալ այսօր մի պաշտոնյայի, որ բարի համբավ ունի։ Բոլորը ոչնչացված են բարոյապես։

Մյուս կողմից՝ ինչու՞ եք պատերազմների բովով անցած Արցախի հերոսներին բերում Հայաստան, Արցախն այլևս չկա՞․․․ Ինչու՞ եք մովսեսների նման ոչնչացնում նրանց։ Անկեղծորեն մի բան կուզեի ասել Ջալալին՝ Ջալալ մի գա․․․ Մեզ համար մնա նույն հերոսը, քեզ չենք ուզում տեսնել բարոյապես ոչնչացված․․․ Արցախը քեզ է նայում, մի գա, եթե լուռ համաձայնություն չունես։ Եթե դու նույնպես մաս չես այս իշխանությունների սցենարի։

 

Հասմիկ Բաբաջանյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ