17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Դավաճան ռեժիմը խժռում է ինքն իրեն /Տեսանյութ/

«Մեդիա Պաշտպան» կազմակերպության ղեկավար Սերգեյ Չամանյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը վերանայելու իշխող ուժի նախաձեռնությանը։ Հակասահմանադրական օրենքի հեղինակների 90 տոկոսը, որ այս պահին հայտնվել են ԱԺ-ում, նախկին լրագրողներ են եւ ՀԿ սեկտորի մասնակիցներ։ Հակաժողովրդավարական գրաքննող օրենքի հեղինակները, նրա խոսքով՝ մի խմբակ է, որ 2018թ․-ին եկավ իշխանության ժողովրդավարական արժեքների ալիքի վրա,  այս մարդիկ, որոնք պայքարում էին մարդու իրավունքների, խոսքի ազատության համար, որոշել են սահմանափակել մարդու ինֆորմացված լինելու իրավունքը։ Սերգեյ Չամանյանըի խոսքով՝ դավաճան ռեժիմի կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը հակասահմանադրական է։ Արդյունքում տուժելու է քաղաքացին եւ լրատվամիջոցը։ Սա գրաքննություն է, գրաքննությունը ՀՀ-ում արգելված է։ ։

 Հիշեցնենք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները առաջարկում են «Զանգվածային լրատ­վության մասին» օրենքում փոփոխություններ կատարել՝ անանուն աղբյուրներին հղում անելն արգե­լելու նպատակով:

 ԶԼՄ-ների մասին նախագիծը Ազգային ժողովն իր պատմության մեջ առա­ջին անգամ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու է ներկայացնում: Երեկ լրատվամիջոցներն այս փոփոխությունների մասին իմացել են հենց նախագծից:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ