Որքան գումար են հատկացվելու ոստիկանությանը, ՊՆ-ին ու ԱԱԾ-ին
Պաշտպանության բնագավառի ծախսերը 2015 թվականին նախատեսվել են 196,829.3 միլիոն դրամ, որից ռազմական կարիքների բավարարմանը` 191,273.5 միլին դրամ: Այս մասին այսօր Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նա նշեց, որ ՊՆ-ին հատկացված գումարն անհրաշեժտ է նաև հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայությունների, զորակոչիկներին վարորդական իրավունքի վկայականների տրման և քննությունների ընդունման ծախսերի համար:
Խոսլեով ոստիկանության հատկացումներից՝ Սաֆարյանն ասաց, որ գալիք տարվա բյուջեով ոստիկանությանը հատկացվել է 36 միլիարդ 308 միլիոն դրամ, որից 31 միլարդ 583 միլիոնը դրամն անհրաժաշետ է աշխատողների աշխատավարձերի, հավելավճարների և քաղաքացիական ծառայողների պարգևատրումների համար:
Ազգային անվտանգության ծառայության 2015 թվականի պահպանման ծախսերի համար հատկացվելու է 20,038.4 միլին դրամ, որից՝ 19,740.7 մլն դրամն ուղղվելու է
ընթացիկ ծախսերի, իսկ 297.7 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով
ծախսերի ֆինանսավորմանը: