23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախկինում կար Եռատոն, իսկ այսօր ՝պարտված էռատո. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ահա «նախկիններիս» ու հողատու-կապիտուլյանտների տարբերությունը։
 
Արժանապատվությունը թուրքի ոտքերի տակ «մատաղ արած» հողատուի ռեժիմը շարունակում է իր դավաճանության ու կապիտուլյացիայի մեղավորներ փնտրել իրենից դուրս։
 
Շրջանառության մեջ են փորձում դնել «30 տարի բան չեն արել ՝խեղճ նիկոլն ի՞նչ աներ» ողորմելի թեզը։
 
Նման նենգ, դավաճանական թեզի հեղինակներին ասեմ.
 
ա. 30 տարի թուրքին հաղթել ու Արցախ են շենացրել։
բ. Նախկինները Շուշի են ազատագրել,իսկ հողատուն՝ հանձնել ։
գ. Նախկինները հողատուին ժառանգել են հունվարի 28 -ի ու մայիսի 8-ի փառավոր տոները,իսկ հողատու արարածը բերեց նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի կապիտուլյացիան։
դ. 2016-ի ապրիլից հետո մենք հաղթողի դիրքերից էինք հանդես գալիս,որի արդյունքում հողատուի «կիրթ ու կառուցողական» ընկերը բողոքում էր ,որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը,իսկ այսօր ադրբեջանցիները Շուշիում թեյախմություն են կազմակերպում։
 
Եվ , վերջապես, նախկինում կար Եռատոն,իսկ այսօր ՝պարտված էռատո»։
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ