Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների, չի կարող երկրի ներսում համախմբել ժողովրդին. Սեյրան Օհանյան
Ղեկավարությունը, որը խելքի չի գալիս ու երկիրը տանում է անհաջողությունների, պարտությունների, չի կարող երկրի ներսում համախմբել ժողովրդին, Շիրակի մարզի մտավորականների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ղեկավարությունը չի կարող բարձր գլխով միջազգային հարթության մեջ մեր երկիրը ներկայացնել ու առաջ տանել», – ասաց նա։
Օհանյանը նշեց՝ միանշանակ է, որ պետք է տեղի ունենա իշխանափոխություն։
Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ առաջին խնդիրը, որը պետք է լուծվի Հայաստանում ու Արցախում, կառավարման ճիշտ համակարգի ձևավորումն է։