24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վլադիմիր Գասպարյանը շատ լավ ղեկավարում է

“Ոստիկանությունը ոչ մի անգամ չի սպառնում, գործում է օրենքի սահմաններում՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանն՝ արձագանքելով դիտարկմանը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը սպառնացել էր սառը ցնցուղով կանխել թեժ աշունը, սակայն եռյակը դեռ շարունակելու է իր հանրահավաքները:

՛՛Ընդհանրապես մի բան ասեմ՝ սառը ցնցուղ չկա, կա օրենքի շրջանակներում աշխատանք, որը Վլադիմիր Գասպարյանը շատ լավ ղեկավարում է և ասում, որ մենք պետք է աշխատենք հանուն ժողովրդի, ի շահ ժողովրդի՛՛,-նկատեց նա: 

Լրագրողների այն դիտարկմանը, թե 2008-ին ոստիկաններն ագրեսիվ էին գործում,իսկ երեք ոչ իշխանական ուժերի հանրահավաքի ժամանակ նույնիսկ փոքր թվով էին ներկա, փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության համարգում կատարվում են բարեփոխումներ և այդ թվականի համեմատ փոխվել է ոստիկանության գործելաոճը:

՛՛Դուք պետք է շնորհակալ լինեք, որ նմանատիպ ոստիկանություն կա Հայաստանում՛՛, – հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ