16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

՛՛Ինչքան անկուսակցական մնամ, այնքան իմ օգուտն է՛՛

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մտադրություն չունի անդամակցելու ՀՀԿ-ին: Այս մասին նա նշեց՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին: ”Ինչքան անկուսակցական մնամ, այնքան իմ օգուտն է էլի, ես քաղաքական գործիչ չեմ և չեմ սիրում քաղաքականությունը: Ես միշտ պրակտիկ եմ եղել և սիրում եմ պրակտիկ աշխատանք՛՛,-ասաց նախարարը, ապա հավելեց.

՛՛Կարծում եմ՝ դա ճիշտ է: Ամեն մարդ, որ իր գործով զբաղվի, ճիշտ կլինի՛՛: Արմեն Երիցյանը կատակելով նկատեց. ՛՛Բայց եթե պարտադրեն, ասեն, այդ ժամանակ կմտածեմ՛՛: 

Հիշեցնենք, որ Ա. Երիցյանը նախկինում ՕԵԿ անդամ էր, և կուսակցությունից դուրս գալուց հետո մշտապես շրջանառվում են լուրեր, թե նա անդամակցելու է իշխող կուսակցությանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ