01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Իշխանությունը մտքափոխվել է. երբ կլինեն արտահերթ ընտրությունները. Հրապարակ

Հավանաբար, այս շաբաթ  կհրապարակվի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը․ երեկ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ նոր օրենսգրքում այլեւս չի լինի ռեյտինգային ընտրակարգը, եւ եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, ապա առաջիկա ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

Ըստ ամենայնի, ԱԺ-ում ԸՕ նախագիծը կքվեարկվի ապրիլի վերջերին, քանի որ որոշել են լսել նաեւ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, իսկ հանձնաժողովի նիստը մարտին է։ Իոաննիսյանն ասաց նաեւ՝ լավ կլինի, որ օրենսգիրքն ընդունելուց 6 ամիս հետո միայն ընտրություն կազմակերպեն․ «Իհարկե, տեխնիկապես մեկ ամիս հետո էլ է հնարավոր, բայց ցանկալի չէ»։

Դատելով այս հայտարարություններից՝ կարելի է ենթադրել, որ իշխանությունը մտքափոխվել է եւ պլանավորել է արտահերթ ընտրություններն անցկացնել ամենաշուտը աշնանը։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում ։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ