06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղցր մեղուն կբացահայտի հայերենը /վիդեո, ֆոտո/

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու “Այբ” կրթական հիմնադրամի ղեկավար Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հոկտեմբերի 28-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր: Ըստ այդմ,  կողմերը պարտավորվում են համագործակցել Հայաստանում “Այբ” կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող “Կենգուրու”, “Ռուսական արջուկ”, “Մեղու” մրցույթների եւ “Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի” անցկացման գործում: 

Այս տարի առաջին անգամ  հոկտեմբերի 30-ին կանցկացվի հայոց լեզվի “Մեղու. հայերենը բոլորի համար” մրցույթը, որին արդեն մասնակցելու հայտ է ներկայացրել 3-12-րդ դասարանների 44 հազ. 500 աշակերտ՝ Հայաստանի եւ Արցախի 961 դպրոցներից: 1500 աշակերտ Արցախից են:

““Մեղու”-ն  տարբերվելու է  մյուս մրցույթներից առաջին հերթին նրանով, որ խրախուսվում է ստեղծագործական միտքը, մրցույթը խթանելու է երեխայի լեզվամտածողությունը եւ տրամաբանությունը: Պարտադիր հիշելու բաներ մրցույթի մեջ քիչ են ներառված, հիմնական մասը հիմնված է ստեղծագործական մտքի վրա”,-ասաց Տեր Մեսրոպը:

Արմեն Աշոտյանը պատասխանելով լրագրողների հարցրեին հերքեց, որ “Ռուսական արջուկ” մրցույթը որոշվել է անցկացնել Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության գործընթացի՞ շրջանակում եւ այս մրցույթը անց է կացվում 2009թ-ից:

“Ռուսաց լեզվի քաղաքականությունը մեր կողմից հստակ է, այն դասավանդվում է երկրորդ դասարանից սկսած, ինչպես նաեւ դպրոցներում հինգերորդ դասարանից կարող են դասավանդել նաեւ երկրորդ օտար լեզու: Սա միշտ է եղել եւ չի կարելի կապել քաղաքական գործընթացների հետ”,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ