28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Արցախի զարգացմանն ուղղված ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի դրամահավաք Տորոնտոյում

Հոկտեմբերի 26-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ ՛՛Հայաստան՛՛համահայկական հիմնադրամի տարեկան գալա-ճաշկերույթը: Երեկոյի գլխավոր բանախոսն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Միջոցառմանը ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Դիմելով ներկաներին՝ նա շնորհավորեց ՛՛Հայաստան՛՛ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի հիմնադրման 22-րդ հոբելյանը, անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը Հայաստանում ու Արցախում՝ ընդգծելով Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում աշխարհասփյուռ հայության ներգրավման կարևորությունը: Դեսպան Եգանյանը հյուրերին ներկայացրեց նաև հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Երեկոյի ընթացքում հավաքագրված ավելի քան կես միլիոն դոլարի նվիրատվությունները կուղղվեն Արցախի զարգացմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի իրագործմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ