23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կոմունիկացիաների բացման անվան տակ այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մոսկվայում օրեր առաջ կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը մի տեսակ անտեսվեց ընդհանուր օրակարգում։
 
Մեզ ընդամենը տեղեկացրեցին, որ եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր, որ ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը:
 
Այնինչ իրականում հանդիպման ժամանակ, իմ ումեցած տեղեկություններով, այսպես կոչված տարածաշրջանային ապաշրջափակման անվան ներքո քննարկվել է բացառապես Ադրբեջանին եւ Թուրքիային հետաքրքրող տարբերակը՝ Սյունիքի տարածքով կոմունիկացիոն միջանցքը։
Իրական ապաշրջափակման մասին խոսք չի գնացել։
 
Չեն քննարկվել Հայաստանի համար պակաս վնասակար տարբերակները՝ Իջեւան-Ղազախ, Երեւան-Թբիլիսի-Բաքու-Մախաչկալա եւ Գյումրի-Կարս երկաթգծային ուղղությունները։
 
Ուստի եւս մեկ անգամ պնդում եմ, որ կոմունիկացիաների բացման անվան տակ այս սրիկաների ոհմակը իրականացնում է Սյունիքի փաստացի հանձնման դավաճանական ծրագիրը»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ