Պատերազմում վիրավորում ստացած Վահան Բադասյանին կալանավորեցին
Պատերազմում վիրավորում ստացած Վահան Բադասյանին կալանավորեցին՝ Նիկոլ Փաշինյանի հասեցին «թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով» արտահայտության համար
Կեսգիշերին դատարանը բավարարեց Բադասյանին կալանավորելու միջնորդությունը. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ սահմանադրական կարգը տապալելը։ Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Եռաբլուր լրագրողի հարցին, թե Փաշինյանին հեռացնելու ի՞նչ ճանապարհ կա, Վահան Բադասյանը պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով: Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի: Թշնամին ենթակա է ոչնչացման, և դա անհատները պետք է անեն, մեկը՝ ես՝ պատրաստ եմ: Մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո նոր մյուս հարցերը լուծենք»: