16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Արտեմ Ասատրյանը ոչինչ չի բացառում /վիդեո/

‘’Որևէ առաջարկություն չենք անտեսելու՛՛,-Ազգային ժողովում հղիության նպաստի վերաբերյալ օրենքների մասին խորհրդարանական լսումների հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՛՛Նախ` ամբողջ առաջարկությունները կամփոփվեն, որից հետո կքննարկվեն և արդյուքնում` դուրս կբերենք այն մոտեցումները, որոնք և օրենսդրական նախաձեռնության նպատակի ու խնդիրների հետ կարգավորումներ կապահովեն, և այն անհանգստությունները, խնդիրները, որոնք օբեյկտիվորեն հնչեցին, և կան դրանց այլընտրանքային լուծումները, կփորձենք լուծումներ տալ: Կառավարության նպատակն է ապահովել մայրերի համապատասխան սոցիալական ապահովության երաշխիքները՛՛:

Ըստ նախարարի՝  սա լավ առիթ է, որ բոլոր այն խնդիրները, որոնք երկար ժամանակ հուզել են բոլորին, ամբողջական ու ճշգրիտ լուծումներ ստանան: Արտեմ Ասատրյանը չբացառեց, որ հնարավոր է`  օրենքով սահմանված 100 տոկոսը պահպանվի:   Հարցին` արդյոք չի՞ բացառվում, որ այս փոփոխությունն առհասարակ չի կատարվի, նախարարը պատասխանեց. ՛՛Ես չեմ կարծում, որ այս խնդիրները, որոնք արձանագրվել են, կարելի է թողնել առանց լուծումների: Պետք է գտնել լուծումներ: Այս օրենսդրական նախաձեռնության շրջանակներում քննարկվում են բոլոր խնդիրները՛՛:

Զրույցի այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ