06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փարիզում ավարտել է Օլանդ-Սարգսյան հանդիպումը

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ: Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Օլանդին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատարման եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար:

Հանդիպմանը զրուցակիցները վերստին ընդգծել են, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն են, որոնք տարեցտարի ավելի են ամրապնդվում բարձր մակարդակի փոխայցելություններով, միջխորհրդարանական սերտ կապերով, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ:

Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունից բացի, ակտիվորեն զարգանում եւ ամրապնդվում են նաեւ տնտեսական կապերը. ֆրանսիական ներդրումների ծավալը հայաստանյան տնտեսության մեջ այսօր արդեն կազմում է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլար:

Նախագահ Օլանդը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին` միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շահագրգիռ մասնակցության, ինչպես նաեւ աֆրիկյան տարածաշրջանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին հայկական կողմի մասնակցության պատրաստակամության համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին եւ նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության եւ կայունության հաստատմանը:

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո Փարիզի Մարինյի պալատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ մեկնարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանք ավելի ուշ կամփոփվեն Ֆրանսիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ հանդիպման ժամանակ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ