30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ծախսերն աճել են, ծնելիությունը՝ ոչ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր հղիության նպաստի եւ մի քանի այլ օրենքների վերաբերյալ լսումների ժամանակ ասաց, որ այս նախաձեռնությամբ Կառավարությունն առաջին հերթին փորձում է առկա խնդիրները ներկայացնել.

”Խնդիրը ներկայացնում ենք հետեւյալ կերպ՝ այս օրենսդրական նախաձեռնությունն առաջարկ է՝ հաշվի առնելով եղած խնդիրները. ունենք հղիության ծննդաբերության նպաստ՝ վճարովի արձակուրդ, որը վճարում է գործատուն, ծննդյան միանվագ նպաստ՝ կապ չունի մայրը աշխատող է, թե աշխատող չէ եւ ունենք խնամքի նպաստ՝ մինչեւ երկու տարեկան երեխային խնամող, բայց աշխատող մայրերի համար՝ ամսական 15000 դրամ… Այստեղ խնդիր է այն, որ ծախսերը աճել են երեք անգամ, իսկ արդյոք ծախսարդյունավետությունը եւս աճե՞լ է”,-ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանի խոսքով` այս խնդիրները քննարկել են ՀՀԿ նիստում. ”Մենք պայմանավորվեցինք, որ սկսում ենք հանրային քննարկումների փուլ, սա հերթական փուլն է, եւ մենք խնդրում ենք, որ բոլոր կողմերը ներկայացնեն խնդրի լուծման տեսանկյունից իրենց տարբերակներն ու առաջարկները: Հիմա եթե ծախսերը երեք անգամ աճել են, բայց ծնելիությունը երեք անգամ չի աճել, հետեւաբար խնդիրներ ունենք, եւ մենք պայմանավորվել ենք բոլոր առաջարկություներն ի մի բերելուց հետո վերջնական տարբերակ ունենալ, որը նոր կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը”,-ասաց նախարարը:

Հիշեցնենք, համաձայն փաթեթի` հղիներին տրամադրվող պետական նպաստը կրճատվելու է:

Եթե օրենքն ընդունվի, ապա 2015թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն դրա այն կետերը, որոնք վերաբերում են աշխատող կանանց, իսկ չաշխատող կանանց նպաստ տրամադրելու վերաբերյալ հատվածը ուժի մեջ կմտնի մեկ տարի անց` 2016թ-ի հունվարից:

Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն էր տրվել ”Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին” եւ ”Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” նախագծերի փաթեթին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ