28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամեն մի լիդեր իր խնդիրն ուներ. Լեռնիկ Ալեքսանյան /վիդեո/

Մարդկային արժեքները ու քաղաքական դիտարկումները առնչվում ու նաև տարբերվում են երբեմն կուսակցական մտածելակերպից:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ներկայացրեց  իր մեկնաբանությունները  եռյակի` հոկտեմբերի 24-ին կայացած  հանրահավաքի վերաբերյալ:

Ալեքսանյանի բնորոշմամբ ` հարթակում ամեն մի լիդեր իր խնդիրն ուներ.՛՛Ծառուկյանը կոնկրետ առանցքային խնդիրների մասին խոսեց, Լևոն Տեր-Պետրոսյանի ասածները լոկ դիտարկումներ չէին, այլ կոնցեպտուալ մտքեր էին, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասաց բաներ, որոնք բացարձակ կապ չունեին եռյակի գաղափարների առանցքի հետ՛՛,- նկատեց ՀՀԿ պատգամավորը:

Պատգամավորի խոսքի ենթատեքստում բանաձևում էր, որ  չի կարողացել  ղեկավարների ելույթներում մի սյուն գտնել, որը կփաստի, որ նրանք միասին են:

՛՛Ես շատ կուզեմ, որ միասին լինեն, քանի որ այն ընդդիմությունը, որը կարողանում է օբյեկտիվ գնահատականներ տալ, օգնում և զգոնացնում է իշխանություններին՛՛,- ասաց նա:

   Սակայն ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը չհամաձայնեց Ալեքսանյանի հետ` նշելով, որ փաստը, որ եռյակ կազմող կուսակցությունները, որպես խորհրդարանական համագործակցության ձևաչափ, խորհրդարանից դուրս` իրենց ղեկավարների մակարդակով, վերածվել են կուռ կառույցի:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ