04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ռազմագերիների վերադարձի, փոխանակման հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման խնդրին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, և ռուսասկան կողմն աջակցություն է ցուցաբերում այդ հարցում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորախմբի գծով»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին:

«Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, տվյալ խնդրի օպտիմալ լուծումը կլիներ գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով»,- հավելել է դիվանագետը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ