28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ամոթ է հղիների հաշվին բյուջե լցնել. հղիներն Ազգային ժողովի մոտ են /ֆոտո, վիդեո/լրացված/

Ազգային ժողովի դիմավ այսօր հավաքվել էին մի խումբ հղի կանայք: Նրանք այստեղ էին` արտահայտելու իրենց դժգոհությունը սոցիալական նպաստների վերաբերյալ օրենքում նախատեսվող փոփոխություններից: 

”Ամոթ է հղիների հաշվին բյուջե լցնել”,-պաստառի վրա սա էր փակցված: 

Հիշեցնենք, համաձայն փաթեթի` հղիներին տրամադրվող պետական նպաստը կրճատվելու է: 

Եթե օրենքն ընդունվի, ապա 2015թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն դրա այն կետերը, որոնք վերաբերում են աշխատող կանանց, իսկ չաշխատող կանանց նպաստ տրամադրելու վերաբերյալ հատվածը ուժի մեջ կմտնի մեկ տարի անց` 2016թ-ի հունվարից: 

Նշենք, որ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն էր տրվել ”Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին” և ”Պետական նպաստների մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին” նախագծերի փաթեթին:

Մանրամասները` տեսանյութում` քիչ անց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ