18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Որն է ամենազավեշտալին

2013թ. նախագահական ընտրություններից հետո, երբ անգամ ընտրությունները բոյկոտելու կոչ արած քաղաքական ուժերը, նրանց թվում՝ ՀԱԿ-ը զարմացել էին Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած քվեներից, մայրաքաղաքից մինչեւ մարզկենտրոնները մարդիկ ծփում էին հրապարակներում: Ոչ միայն մեզ, այլեւ հրապարակավ հանրային հարցադրում էր արվում, թե ինչու մյւոս ընդդիմադիր եւ ոչ իշխանական ուժերը չեն միանում հաղթանակը երաշխավորելու համար: Այդ հարցի հասցեատերերը, այդ թվում՝ ՀԱԿ-ը պատասխանում էին՝ մենք չգիտենք, թե որն է Րաֆֆու ծրագիրը, ստրատեգիան ու տակտիկան:

Այդ ժամանակ թե Րաֆֆին, թե նրա մոտ շրջապատը երբեք չմիացողներին չպիտակավորեցին, չմեղադրեցին, թե իշխանության բարեկամն են: Ավելին, այսօր հարթակին հայտնված 7օրի խմբագիրը եւ ՀԱԿ-ի թերթերը անխնա կծում էին «անծրագիր»  Րաֆֆուն: Որքան էլ հասկանում էինք, որ չմիանալու իրական պատճառը խանդն է Րաֆֆու հանդեպ /ինչպես կլինի՝ իրենք տապալվեն ու օգնեն Րաֆֆուն հաղթել Սերժին էլ, իրենց էլ/, այդուհանդերձ առավելագույնը, որ մեզանից ոմանք ասում էին, հետեւյալն էր՝ եթե բոլորը միանան, հաղթանակն ավելի մոտ կլինի: Ու սա, կրկնում եմ, այն դեպքում, երբ մարկանց հրապարակ հանելու վրա փող դնել պետք չէր, հրապարակները ինքնաբուխ լիքն էին, նպատակը շատ հստակ էր՝ պահել ժողովրդի իրական քվեարկության արդյունքը՝ որպես շատ հստակ ստրատեգիական նպատակ:

Մինչդեռ Րաֆֆին մենակ էր, այո, գաղտնիք չէ, տակտիկական հարցերում անորոշության մատնված ու տարբեր տեսակի պատասխանատվության մեծ բեռի ներքո՝ ՀԻՄԱ-ների ու ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ-ների միջեւ: Իսկ այժմ չարությունը, նենգությունը, կրկին վերադարձել ու պաշտոնականացվել է: Փոխանակ, 2014-ի խնդիր լուծեն, մեկը 2018-ի հարց է լուծում, մյուսը դեռ 2008 vs, 2013 կռիվն է անում, ինչ է թե Րաֆֆին իրենից շատ քվե է տարել նույնիսկ պաշտոնական ցուցանիշներով:

Եւ որ ամենազավեշտալին է. այսօր, երբ պարզ է, որ չկա միասնական ստրատեգիա ու տակտիկա, նույն առաջնորդները ծով հանրահավաքներ են կազմակերպում: Այսինքն, ստացվում է, որ առանց ստրատեգիայի ու տակտիկայի ավելի շատ մարդ է հավաքվում, քան այն դեպքում, երբ Րաֆֆին առնվազն ստրատեգիա ուներ, իսկ տակտիկա՝ ոչ….

Հա հիշելու եմ…

Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ