28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Առողջ ապրելակերպի դասընթացներ՝ Չինարիի և Այգեպարի դպրոցներում

Հոկտեմբերի  25-ին  Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը այց կատարեցին Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղեր:

«Լինենք հոգատար» ծրագրի շրջանակներում ուսանողները Երևանից ուղևորվեցին Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի դպրոցներ: 2 գյուղերի աշակերտների հետ անցկացվեցին դասընթացներ «առողջ ապրելակերպ», «օգտակար սննդակարգ», «անձնական հիգիենա» թեմաներով, իրականացվեցին առաջին բուժօգնության պարապմունքներ: Դասընթացների ավարտին երեխաները ստացան անձնական հիգիենայի պարագաներ /ատամի մածուկներ, խոզանակներ և այլն/:

Ծրագրի նպատակն էր աշակերտների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, կանոնավորել սննդակարգը, առաջին բուժօգնության դասընթացների շնորհիվ դարձնել պատրաստ արտակարգ իրավիճակներին:

Աշակերտների սպորտային խաղերի արդյունավետ կազմակերպման համար երիտասարդները նրանց սպորտային գույք և սպորտային պարագաներ նվիրեցին, այդ թվում՝ դարպասապահի ձեռնոց, գնդակներ, թենիսի սեղան, շախմատներ և այլն:

Միջոցառման կազմակերպիչներից Կարեն Ակոպյանն իր խոսքում նշեց. «Լինելով բժիշկ՝ պատասխանատվության մեծ զգացում ունեմ նման միջոցառումների կազմակերպման համար և շատ ուրախ եմ, որ հերթական այսպիսի ծրագրի նախաձեռնողները հենց բժիշկ-ուսանողներն են՝ հանձին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի: Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես սահմանամերձ գյուղերը, որտեղ ծրագրի նպատակներն առավել արդիական են»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ