04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Շուշին ոչ թե ընկել է, այլ հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով. Սերգեյ Կուրղինյան /տեսանյութ/

Շուշին չի ընկել , Շուշին հանձնել են՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով: Այս մասին «Право знать» հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանաբնակ վերլուծաբան Սերգեյ Կուրղինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանից Շուշին պաշտպանողներին սպառնացել են, որ «Իսկանդերով» կհարկվածեն, եթե պաշտպանները չլքեն բերդաքաղաքը, վերջիններս էլ ստիպված նահանջել են, ու երբ տղաները հետ են գնացել, հայտարարվեց, թե քաղաքը Ադրբեջանի հսկողության տակ է։ Կուրղինյանն ասում է, որ պատերազմի ժամանակ հայոց բանակը չի աջակցել Արցախի պաշտպանության գործում,  տարբեր երկրներից մատակարարված զենքը չի ուղարկվել Արցախ, այլ թողնվել է ՀՀ տարածում։

Արցախի բանակը պաշտպանվել է՝ ինչպես կարողացել է, կամավորների շնորհիվ են նաև դիմակայել թուրք-ադրբեջանական հարձակմանը։

Վերլուծաբանը հավելել է, որ ամեն ինչ արվել է, որ կապիտուլյացիայի ակտի ստորագրման համար նպաստավոր վիճակ ստեղծվի։ «Ըստ երևույթին, Փաշյանի ընտրությունը թուրք-ադրբեջանական փողերով է արվել։ Գլխավոր նպատակը Արցախի հանձնումն էր։ Նա դա կատարել է ու նրա ընտանիքը հիմա ստանում է նվերներ Ադրբեջանի ղեկավաությունից։ Հայաստանը եռում է այս խոսակցություններով, որ տեղի է ունեցել չլսված դավաճանություն։ Արցախի նախագահը դրվել է Փաշինյանի կողմից ու ոչ պակաս դավաճան է։ Բայց Արցախի բանակը կարողացավ դիմակայել։ Զարմանալին այդ 5000 տղաներն են, որ զոհվեցին ռազմի դաշում մնացածը մեծ ծավալի դավաճանություն է և հայկական մեղք»,- ասաց Կուրղինյանը։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ