«Դուխով» սեղանի տակ մտնողը
Երբ լսում էի, թե ինչպես էր այսօր ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը ալֆա (օմեգա չէ` ալֆա) տղամարդու կեցվածքով խոսում անձնապես իմ ու մեր կառույցի մասին` ակամայից աչքիս առաջ էր գալիս պատերազմի ժամանակ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում տեսածս.
Երեսփոխանը պատրաստվում էր մեկնել հյուրանոցից, բայց օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը նախասրահի մեջտեղում և վազելով պախկվեց reception-ի սեղանի տակ: Գրում է ՀՀԿ ԵԿ նախագահ Հայկ Մամիջանյանը։