Նախագահի միակ հավանական թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է/վիդեո/
Ընդդիմադիր քաղաքական գործիչ, վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը կանխատեսումներ անելով այսօրվա հանրահավաքի նախաձեռնող եռյակի օրակարգից՝ նկատեց, որ եռյակը համալրման կարիք չունի, հակառակ դեպքում, եթե ՕԵԿ-ի նման ուժեր միանան եռյակին, այն իր գույնը կփոխի և մթնոլորտը կլինի գաղջ:
Գուրգեն Եղիազարյանը հստակ համոզմունք ունի, որ եռյակը կվերածվի՝ երկյակի, սակայն այս դիտարկման ժամանակ նա չցանկացավ փակագծերը բացել:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ եռյակի միասնական հավանական նախագահի թեկնածու լինելուն, Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ այդ դրույթները մշակված են Գագիկ Ծաուկյանին Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ հանելու համար: Եղիազարյանի համար նախագահի միակ հավանական թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: