26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սեփական մեղքերը տեսնելը ամենադժվար բանն է

Մի սուրբի ասացին թէ այսինչ մարդը հրեշտակներ է տեսնում: «Չեմ զարմանում», ասաց սուրբը, «կզարմանայի, եթե նա իր մեղքերը տեսներ»: Սիրելի բարեկամներ, սեփական մեղքերը տեսնելը ամենադժվար բանն է: Բայց դա միակ բանն է, որ քեզ տանում է ապաքինման: Այ, մեկ-մեկ գրում եք, թէ ինչպես ապաշխարել: Ամեն մարդ իր ճանապարհն ունի: Բայց այդ բոլոր ճանապարհները սկսվում են մեկ կետից՝ տեսնել սեփական մեղքերը և ուզենալ ազատվել դրանցից:

Փորձեք ձեր մեղքերից գոնե մի հատը տեսնել (ասենք՝ ինքնահավանություն, նախանձ, մեծամտություն, ինքնասիրահարվածություն, փողասիրություն), ու ասել, այս կիրքը ինձ մեծ տառապանք է պատճառում: Տեր Հիսուս, օգնիր ինձ ազատվել սրանից: Ապաքինվող հոգու առաջին նշանը, սեփական մեղքերը տեսնելն է, ինչպես ծովի ավազը:

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ