Երևանում ձյան ու չմաքրված փողոցների պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը
Երևանում ձյան ու չմաքրված փողոցների պատճառով կաթվածահար է եղել երթևեկությունը։ Այսօր առավոտյան ԱԺ֊ում մեկնարկած նիստին չեն կարողացել ներկայանալ բազմաթիվ պատգամավորներ, ինչի պատճառով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Նույն վիճակն է նաև մյուս պետական հիմնարկներում ու կրթական հաստատություններում: Իսկ այդ ընթացում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական արձակուրդն է վայելում: Նա այս տարի ընդհանրապես աշխատանքի չի ներկայացնել. Ամանորի տոներից անմիջապես հետո գնացել է արձակուրդ: