23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՃՏՊ Դավթաշենում. կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում («Ադորա» ռեստորանի հարևանությամբ) տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Լեքսուս» մակնիշի 34 RF 277 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Խ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երեք ծառի և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ` 1977թ. ծնված Ա. Ս.-ն և 1981թ. ծնված Մ. Ղ.-ն տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և կատարել հովացման աշխատանքներ:
Դեպքի վայրում գտնվող Դավթաշեն վարչական շրջանի կանաչապատման աշխատակիցների ուժերով շրջված ծառը մասնատվել և տեղափոխվել է. փրկարարների օգնության կարիք չի առաջացել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ