25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայկական կողմից ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից, և ոչ ամբողջությամբ. Լավրովը՝ գերիների խնդրի մասին․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադառնալով հայ ռազմագերիների հայրենադարձման խնդրին, այսօր հայտարարեց, որ «հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական», ինչի արդյունքում էլ հարցն ամբողջական լուծում չի ստացել։Ըստ էության, ռուսական կողմը որպես խնդրի չկարգավորման պատճառ տեսնում է հայկական կողմի անգործությունը: Հատկանշական է, որ խորհրդարանական մեծամասնությունը այսօր մերժեց «Լուսավոր Հայաստանի»առաջարկը, որով խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում էր քննարկել նաև ռազմագերիների խնդիրը:

Իշխանությունը մերժում է խորհրդարանում ռազմագերին թեմայի քննարկումը, սակայն Փաշինյանը հաճույքով այդ թեման քննարկում է, մարդ-կուսակցությունների հետ, որոնք իրենց հետ «քաղաքական առևտրի մեջ են մտել» և այդ քննարկումներով ցույց տալիս իբր զբաղվում է այդ հարցով, փափուկ բարձ դնելով ռազմագերիների հարազատների գլխի տակ։ Իշխանության նման պահվածքը հաստատում է, որ ռազմագերիների հարցի լուծումը իրենց ուժերից վեր է և մնացած բոլոր տեսակի քննարկմումները միջոց են «Իմ քայլի» քաղաքական կյանքը երկարացնելու համար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ