07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այդ երիտասարդը թող պատասխանի, թե ինչու էր Աբովյանի ՕՄՕՆ-ը և նրան կցված ՄՈԲ-ը հետ նահանջում». Ազատամարտիկը՝ Արգիշտի Քյարամյանին /տեսանյութ/

Ազատամարտիկ Հրահատ Մխեյանը այսօր լրագրողների հատ հանդիպմանը  ասաց, որ սեպտեմբերի 27-ին, երբ սկսվել է պատերազմը, մեկ շաբաթ հետո եկել է Հայաստան և, դիմելով Գլխավոր շտաբին՝ ասել, որ իր հետ բերել է հատուկ նշանակության ջոկատ և պատրաստ է գործողություներ իրականացնել թշնամու թիկունքում․ նրան պատասխանել են, որ սպասի։

«Մեկ շաբաթ հետո գնացի, հարցնում եմ՝ եղբայր, ի՞նչ եղավ, ես դրսից 30 հոգի բերել եմ, այդ մարդկանց ի՞նչ անեմ, պատասխանեցին, թե՝ մենք ձեզ ոչնչով օգնել չենք կարող։ Ստիպված գնացինք Պաշտպանության բանակ, հանդիպեցինք Ջալալ Հարությունյանին, նա ասաց, որ՝ պատրաստվեք, եկեք, մենք տիրություն կանենք, եկանք Հայաստան, տեսանք, որ մեզ որևէ մեկը չի ընդունում։ Ես կարդացի, որ Արթուր Վանեցյանը զորախմբով մեկնում է Արցախ, գնացել եմ նրա մոտ, պատմել եմ մեր մասին, նա մեզ ընդգրկել է իր զորախմբում»,- նշեց նա։

Նրա խոսքով, երբ Արցախում տեսել է, թե Իսագուլախի և Լիսագորի ճանապարհին որտեղ են դիրքավորել տղաներին, հարց է առաջացել, թե ինչո՞ւ են հենց այդտեղ դիրքավորվել։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ