23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկո՞լ, ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու: Եկել են, ու՞ր եք

Նիկո՞լ, ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու: Եկել են, ու՞ր եք: Գնացեք դիմավորեք, սուփրա-սեղան գցեք, իրար հետ նալբաքի պարեք:
 
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի. Փաննահ խանը (հիմա՝ Ալիևը) դավաճան Մելիք-Շահնազարի (հիմա՝ դավաճան Նիկոլի) թողտվությամբ, պատմութայն մեջ երկրորդ անգամ հայտնվել է Շուշիում: Հայտնվել է, որ ասի, ով տիրում է Շուշիին, տիրում է նաև Արցախին:
 
Նիկո՛լ, դու էն տղեն չէի՞ր, որ գլուխ էիր գովում, թե պապերդ ծագումով Շուշեցի են, և հպարտանում էիր, որ Արցախյան արմատներ ունես:
 
Պարոն ոչ բարով “գերագույն գլխավոր հրամանատար”, Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս, թե գրպանային ծախու “կուսակցությունների” հետ հանդիպումներ ես անում, որ իշխանության մնալու ընտրություններ անես: Իսկ ապագայում էլ, երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Տավուշի մարզի Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Արարատի մարզի Տիգրանաշեն, Սյունիքի մարզի Շուռնուխ, Գեղարքունիքի մարզի Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար:
 
Հայե՛ր, ձեզ ընդհանրապես չի հետաքրքրու՞մ այն ինչ տեղի է ունենում ձեր շուրջ: Վաղը, մյուս օրը ֆեյսբուքում ե՞ք տուն կառուցելու, երեխա ունենալու, եկեղեցի գնալու, հարսանիք անելու: Դեռևս չե՞ք համոզվել, որ դուք մի պրոբլեմ ունեք, որի անունն է Նիկոլ: Գրում է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ