Հայաստան կայցելի Լիտվայի արտաքին գործերի նախարարը
Ս.թ. հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:
Լիտվայի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Նույն օրը տեղի կունենան Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Լիտվայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: