17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դատարանը լսում է Խաչիկյանի եւ մյուսների պաշտպանական ճառերը

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով հոկտեմբերի 23-ի  նիստում դատարանը լսեց պաշտապանական կողմին: Դատավոր Արշակ Վարդանյանը նախ հարցրեց, թե ով է պատրաստ եւ ում է դատարանը լսելու առաջինը: Արձագանք չկար եւ դատավորը նորից հարցրեց, թե արդյո՞ք պատրաստ չեն պաշտպանները:

Առաջինն արձագանքեց ամբաստանյալներ Արմեն Խաչատրյանի եւ Բագրատ Մուրադյանի պաշտպան Աննա Ջունովան: Վերջինիս պաշտպանական ճառը 13 էջ էր:

Մեղադրող դատախազը միջնորդել էր Արմեն Խաչատրյանին եւ Բագրատ Մուրադյանին դատապարտել 4-ական տարվա ազատազրկման:

Արմեն Խաչատրյանը մեղադրվում է այն բանում, որ Վ.Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի եւ վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ եղբոր՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս կնոջ քրոջ ամուսնու՝ Բագրատ Մուրադյանի եւ մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաեւ օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։

Բագրատ Մուրադյանը մեղադրվում է այն բանում, որ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի եւ վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ քրոջ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս քրոջ ամուսնու՝ Արմեն Խաչատրյանի եւ մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաեւ օժանդակել

Ըստ պաշտպանի, քրեական գործի նախաքննությամբ ձեռք չեն բերվել ապացույցներ, որ իր պաշտպանյալները կատարել են յուրացումներ, իսկ այն, ինչը որ նախաքննական մարմնի կողմից դրվել է որպես ապացույց, անթույլատրելի է: Նա չէր զարմանա, եթե իր պաշտպանյալները դատվեին “բանդիտիզմի” հոդվածով, քանի որ, ըստ նրա, սա է մեր դառն իրականությունը: Ըստ ճառի, նրանք ներգրավված են եղել միայն այն բանի համար, որ եղել են ամբաստանյալ Վահագն Խաչատրյանի հարազատները եւ ընդհանրապես չեն ճանաչել Վիգեն Գեւորգյանին, որից իբրեւ թե 42 անգամ գումար են ստացել

Պաշտպանը միջնորդեց  Արմեն Խաչատրյանին եւ Բագրատ Մուրադյանին արդարացնել եւ հռչակել նրանց անմեղությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ