24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետը համաձայնեց Փոստանջյանի նախագծի առաջին մասի հետ

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ մերժեց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյնաի ներկայացրած նախագիծը: Նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր քարոզարշավի ժամանակ կօգտագործեն վարչական ռեսուրս:

Վարչական ռեսուրսն իր մեջ ներառում է քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով վերադասի կողմից պետական կամ համայնքային ծառայողի վրա ճնշում գործադրելը, պետական կամ համայնքային ծառայողի լիազորությունները թեկնածուներից մեկի օգտին ծառայեցնելը, ընտրական քարոզարշավին պետական կամ համայնքային ծառայող ներգրավելը, քարոզչության նպատակով պետական միջոցներ օգտագործելը, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և ընտրական հանձնաժողովների տեղակայման շինություններում նախընտրական շտաբեր տեղակայելը:

Նախագծով օրենքում մի քանի այլ փոփոխություններ էլ են առաջարկվում: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյոք հեղինակին առաջարկել են միայն վերոնշյալ կետին հավանություն տալ, մյուսներին` ոչ, ինչին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բացասական պատասխան տվեց: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ