17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԵՄ-ը Հայաստանի համար մնում է կարևոր գործընկեր. կկնքվի՞ ասոցացման համաձայնագիրը

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե ինչ հարաբերություններ ունի ՀՀ-ը Եվրամիության հետ:

՛՛ԵՄ-ը Հայաստանի համար մնում է կարևոր գործընկեր, մեր հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, պարբերաբար անցկացվում են ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև եղած ինստիտուցիոնալ կառույցների հանդիպումներ, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է բազմապլատֆորմ աշխատանքներին՛՛,-ասաց նախարարը: Նա հավելեց, որ մոտակայում ՀՀ-ը շարունակելու է աշխատանքներն ԵՄ նոր ղեկավարության հետ: 

Թևան Պողոսյանը հարցրեց, թե արդյոք այս ամենը բավարար կլինի, որ սոտրագրենք ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ևս: Նախարարը պատասխանեց, որ բոլոր ուղղություններով շարունակելու  են համապարփակ հաաբերությունները ԵՄ հետ այնքանով, որքանով դա չի խոչընդոտի ՀՀ-ի պարտավորություններին, որ ունի այլ կառույցների նկատմամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ